Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 34 դեպք
Անցած օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք եւ վարակի 74 ասիմպտոմատիկ կրող, 16 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից, այս մասին է վկայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հստակեցվում է, որ 34 նոր դեպքերից 29-ը տեղական են (20-ը՝ Սինցզյան Ույգուրի ինքնավար մարզում, 9-ը՝ Լյաոնին նահանգում), մնացած 5-ը ներմուծված են:
Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում համավարակի ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 83 784 դեպք, առողջացել է 78 889 մարդ, COVID-19-ով 261 պացիենտ շարունակում է մնաել հիվանդանոցներում, 4634 մարդ մահացել է: Ներմուծման դեպքերը 2034-ն են, 1955 մարդ վերականգնվել է: