Այսօր կրկին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ
2020 թվականի հուլիսի 24-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Սա, ըստ էության, երկրորդ փուլն է պայթեցման: