Կարևոր է Սահմանադրության մեջ հստակ արձանագրել կրոնների հավասարությունը. Դանիել Իոաննիսյան
Ես համաձայն եմ, որ կարեւոր է արձանագրել, որ մշակութային ժառանգությունը, որ եկեղեցունն է, դա ավելի շատ համազգային մշակութային ժառանգություն է եւ պետությունը պետք է մասնակցի այդ ժառանգության պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ հուլի 24-ին, Սահմանադրական բարեփոխումների թեկնայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Բայց կարեւոր է նաեւ արձանագրել կրոնների հավասարությունը: Թեեւ դա որոշակիորեն շոշափվում է Սահմանադրության այլ դրույթներում, բայց շատ կարեւոր է հստակ դա ընդգծել: Որովհետեւ մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում, երբ մեր քաղաքացիներին պարտադրվում է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ լինելը: Օրինակ, դա հաճախ տեսնում ենք Զինված ուժերում, որտեղ նույնիկս այլ ազգության ներկայացուցիչները, օրինակ եզդիները, որոնք չեն ուզում եւ ոչ մի կերպ չպետք է լինեն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, նույնիսկ իրենց պարտադրում են, որ մեր եկղեցու կրոնական ծեսերն անեն: Այս առումով կարեւոր է Սահմանադրությամբ հստակեցնել, որ բոլոր կրոնները գաղափարախոսական առումով հավասար են:
Բայց իհարկե առաջարկությունը, որը կապված է եկեղեցու մշակութային ժառանգության հետ, ես համաձայն եմ, որ պետությունը պետք է դեր ունենա այդ ժառանգության պաշտպանության մասով»,-ասաց նա: