Քոչարյանի 4 միլիարդի առասպելը և Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը. Արամ Հարությունյան
Վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ ինքը և իր թիմը ժամանակին Քոչարյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելիս առաջնորդվել են 1983 թվականին Տալինում հրատարակված ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի <<Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը>> գրքով: Այս ամսին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
Քոչարյանի 4 միլիարդի առասպելը և Լևոն Տեր-Պետրոսյանի խոստովանությունը
Վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ ինքը և իր թիմը ժամանակին Քոչարյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելիս առաջնորդվել են 1983 թվականին Տալինում հրատարակված ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի <<Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը>> գրքով:
-Վաղուց տպավորված լինելով սույն հիմնարար ուսումնասիրությամբ, այս անգամ իմ ուշադրությունը գրավեց հատկապես նրա մի հատված` նվիրված հասարակության մեջ սուտ լուրերի ու առասպելների սերմանման և տարածման մեխանիզմին, որն ապշեցուցիչ կերպով իր արտացոլումն է գտել մերօրյա սոցցանցային իրականությունում: Խոսքը վերաբերում է այն երևույթին, թե ինչու են մարդիկ հակված հավատալու ոչ թե պաշտոնական տեղեկատվությանը, այլ սուտ լուրերին, ակնհայտ հորինվածքներին և առասպելաբանությանը>>,-գրում է Տեր-Պետրոսյանը:
Հ.Գ. Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ քո առաջին նախագահը ընդամենը ստի ջատագով է և արհեստավարժ մուտիլովչիկ...»: