Իսպանիայի խորհրդարանի կատալոնացի պատգամավորն աջակցություն է հայտնել Արցախին
Իսպանիայի խորհրդարանի կատալոնացի պատգամավոր Մարտա Ռոզիկը աջակցություն է հայտնել Արցախին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին բռնությունների սրման կապակցությամբ։
«Ես սատարում եմ Արցախում իմ գործընկերներին՝ այս օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության սրման պայմաններում: Միջազգային հանրությունը պետք է պատասխան տա Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի»,- գրել է նա Twitter-ում: