Որպես ՀՀ հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, ես անհանգստությամբ եմ հետևում հայ-ադրբեջանական սահմանագոտու իրադարձություններին. Ալգիմանտաս Դումբրավա
Լիտվան մի կողմ քաշված չի մնա եւ կորոնի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Այս մասին Facebook-յան իր էջում նշել է Հայաստան-Լիտվա խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալգիմանտաս Դումբրավան:
«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, ես անհանգստությամբ եմ հետեւում հայ-ադրբեջանական սահմանագոտու իրադարձություններին: Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին:
2019 թվականի հոկտեմբերին, լինելով Սեյմի պաշտոնական պատվիրակության անդամ, ես այցելել եմ Հայաստան: Ես կարող եմ պատասխանատվությամբ հայտարարել, որ հայ ժողովուրդը չի մոռացել Լիտվայի հոյակապ ժեստը, երբ այն առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Պատվիրակության ամբողջ այցի ընթացքում ես մշտապես լսել եմ շնորհակալության եւ Լիտվայով հիանալու բառեր: Բոլորովին վերջերս մենք նշեցինք մեր համագործակցության 25-ամյակը:
Ես կարծում եմ, որ Հարավային Կովկասի երկրների համար նույնիսկ այս անհանգիստ շրջանում Լիտվան չի մնա մի կողմ քաշված եւ կորոնի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Դրան պետք է հասնեն առաջին հերթին հակամարտության երկու կողմերը բանակցությունների սեղանի շուրջ: Ես հասկանում եմ, որ դա անելը հեշտ չէ, բայց դա դրական արդյունքի համար նախադրյալ է: Նրանց պետք է օգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը:
Ես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը Արեւելյան գործընկերության անդամներ են, որին անչափ ակտիվորեն աջակցում է Լիտվան, եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է կենտրոնանանք եւ օգնենք կարգավորել ձգձգված հակամարտությունը»: