«Արամի փողոցի վրա այ էսպիսի 17 հարկանի հյուրանոց էին նախատեսում». Քաղաքապետի խոսնակ
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Այ էսպիսի նախագիծ էին բերել քաղաքապետին կից քաղշինխորհրդի նիստի հաստատմանը: Մանկական աշխարհի կողքը՝ Արամի վրա 17 հարկանի հյուրանոց էին նախատեսում:
Խորհուրդը միաձայն մերժեց նախագիծը»: