Կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության ռեմդեսիվիրը կհայտնվի ԻԻՀ տեղական դեղագործական շուկայում
Կորանովիրուսի դեմ իրանական արտադրության ռեմդեսիվիր դեղամիջոցը հաջորդ շաբաթ կհայտնվի ԻԻՀ տեղական դեղագործական շուկայում։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Սաիդ Նամակին, հայտնում է Mehr-ը:
«Հաջորդ շաբաթ մենք շուկային կմատակարարենք ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցի առաջին արտադրանքը, որը իրանական արտադրության է», - ասել է Նամակին:
«Ֆավիպիրավիրի արտադրությունը նույնպես համապատասխանաբար մուտք է գործել իրանական դեղագործական շուկա»,- հավելել է նա: «Այս դեղամիջոցները վաճառվում են միայն հիվանդանոցներում»:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության բժշկական սարքավորումների վարչությունը հայտարարել էր ռեմդեսիվիրը իրանական դեղամիջոցների ցանկում պաշտոնապես ընդգրկելու թույլտվության մասին: