Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերությունների կտրուկ աճ. Շուշան Ստեփանյան
Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նվիրաբերությունների նման հոսքը եւս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջեւ դրված նպատակները:
Ստորեւ կարող եք գտնել 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին
ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00-ի դրությամբ․
•Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը
•Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը
•Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից
Առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով»: