Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 11-ով աճել է
Վերջին մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը այժմ կազմում է 1 039:
Դրա հետ մեկտեղ ավելացել է կորոնավիրուսից ապաքինված եւս մեկ մարդ, եւ հիմա ապաքինվածների թիվը կազմում է արդեն 900: Մահացել է 15 մարդ:
Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել ուրիշ երկրներից: Նրանց մեծ մասը վրացի խաղաղապահներն են, որոնք վարակվել են Աֆղանստանում:
Կարանտինի մեջ է 5 687 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 232:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: