Մոնթեն կյանքում ասած կա՞, որ ինքը հայրենասեր ա եղել. Արգիշտի Կիվիրյան
Ցուցադրական հայրենասիրությամբ, եւ ցուցադրական հեյրենապղծությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները: Այս մասին իր ֆյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Մի բան ասեմ, ցուցադրական հայրենասիրության ու ցուցադրական հեյրենապղծության հիմքում մի բան ա, ամեն գնով ցուցադրել սեփական անձը ու փորձել հասարակության էմոցիաների ֆոնին ինքնագովազդվել։ Իրականության մեջ, եթե ուշադիր նայեք, եւ ցուցադրական հայրենասիրությամբ, եւ ցուցադրական հեյրենապղծությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները։ Ընդ որում ցուցադրական հայերասիրության պահով մի բան էլ ասեմ. սիրում ես հայրենիքը, ապացուցի այն գործով, լուռ կերպով արա գործդ, սեփական ծնողիդ որ սիրում ես, հո ամեն վարկյան դա չես գովազդում, եթե մեկը ողջ օրը ասի թե ոնց ա սիրում սեփական մորը, կհասկանանք, որ ուղակի ոչնչություն ա, բա ինչու ենք այդ պարագայում նորմալ վերաբերվում ողջ օրը իրեն որպես զիլ հայերնասեր մատուցողին։ Մոնթեն կյանքում ասած կ՞ա, որ ինքը հայերնասեր ա եղել, եկել սուս փուս իր գործն ա արել ու բռնել անմահություն ուղին...»: