Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա...

Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու վերաբերյալ 3 մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից երեք մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչակա կոմիտեի լրատվության ծառայությունից։

Նախաքննության ընթացքում իրականացված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ երեք անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզի բնակիչներ են, իսկ երրորդը՝ Երեւանի, ինչպես նաեւ գործով ինքնությունները դեռեւս չպարզված անձինք, քննությամբ դեռեւս չպարզված ժամանակահատվածում եւ անձի կողմից ստանալով Մելիք Մանուկյանի սպանության պատվերը, հանցանքը կատարելու համար միավորվել են կազմակերպված խմբի կազմում:


Կազմակերպված խմբի անդամները, ըստ դերաբաշխման, նախապես մշակված ծրագրի համաձայն, քրեական գործով դեռեւս չպարզված ժամանակահատվածում եւ անձից ապօրինի կերպով ձեռք են բերել ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված, ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարք:

Քննությամբ պարզվել է, որ Մելիք Մանուկյանին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ վերոհիշյալ երեք անձինք եւ նրանց հանցակիցները, 2019 թվականի հուլիսի 30-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում, միջոցներ են ձեռնարկել՝ պարզելու Մելիք Մանուկյանի աշխատանքի այցելելու, ընկերությունից հեռանալու հանգամանքները:

Այդ նպատակով վերջիններս, կոտրելով Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող չգործող ռեստորանային համալիրի սենյակներից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել հիշյալ սենյակ եւ համոզվելով, որ սենյակի պատուհաններից հնարավոր է հսկել Մելիք Մանուկյանի աշխատավայրի՝ ապակե տարաների արտադրամասի եւ դրա ավտոկայանատեղիի անցուդարձը, այդ թվում` Մելիք Մանուկյանի կողմից ավտոմեքենայով հիշյալ արտադրամասի տարածք մուտք գործելու եւ դուրս գալու ժամանակն ու երթուղին, պարզել են Մանուկյանի աշխատանքի այցելելու ժամը, թե ինչ մեքենայով է գնում աշխատանքի, ավտոմեքենայում նրա զբաղեցրած տեղը եւ թե թիկնապահներն ինչ ավտոմեքենայով են նրան ուղեկցում:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, որոշելով հանցավոր արարքի կատարման վայրը, օրն ու ժամը, խմբի անդամները Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում` Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ՍՊ ընկերության ապակյա տարաների արտադրամասի հարեւանությամբ, տեղադրել են ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքը, որը գործի դնելու նպատակով հիշյալ հատվածից դեպի իրենց թաքստոցն անցկացրել են պայթուցիկ սարքը գործի դրնելու համար անհրաժեշտ շուրջ 58 մ երկարությամբ մալուխը` էլեկտրական հոսանքի աղբյուր հանդիսացող մարտկոցի միջոցով պայթյուն առաջացնելու համար:

Դեպքի օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, երբ Մելիք Մանուկյանը, ավտոմեքենայում գտնվող երկու անձանց հետ, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա երեք թիկնապահները «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են եկել ապակե տարաների արտադրամասի տարածքից եւ երթեւեկել Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի ուղղությամբ, հանցավոր խմբի անդամները, հետեւելով ավտոմեքենաների շարժին, նշված ավտոմեքենաներում գտնվող անձանց, ինչպես նաեւ տվյալ ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների կյանքի համար վտանգավոր եղանակով, գործարկել են կամուրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկ սարքը՝ առաջացնելով պայթյուն, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն ավտոմեքենաները՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ հանցավոր խմբի անդամներից մեկի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դեռեւս 2019 թվականի ապրիլի 11-ին հանցավոր խմբի անդամներից մեկը, իր մտերիմների հետ տեղի ունեցած հացկերույթի ժամանակ, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակչի հետ նախկինում առաջացած հարցերի պարզաբանման կապակցությամբ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով աջից քունքային եւ գագաթային շրջանների քերծվածքների ձեւով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով նաեւ հարվածել է նրա որովայնին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձեւով:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը` (քրեական գործերի միացումը եւ անջատումը) որոշում է կայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող հիշյալ քրեական գործը Մ.Մելիքյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործին միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հանցավոր խմբի անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով եւ 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,

երկրորդին՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Խմբի երրորդ անդամին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը բողոքարկվել է, եւ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ նա արգելանքից ազատ է արձակվել:

Քրեական գործով երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին եւ, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Գործարարի սպանությունը պատվիրողի, հանցավոր խմբի՝ դեռեւս չպարզված, ինչպես նաեւ ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքն իրացրած անձի (անձանց) ինքնությունը, աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

 

դիտվել է 546 անգամ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan