Հնդկաստանում բռնաբարության զոհին տրակտորով վրաերթի են ենթարկել ոստիկանություն բողոք ներկայացնելուց հետո
Հնդկաստանում խմբակային բռնաբարության զոհ դարձած 17-ամյա տեղացի աջիկը տրակտորով վրաերթի է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա մայրը բողոքել էր ներկայացրել ոստիկանություն բռնաբարողների դեմ, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ աղջիկը մոր հետ միասին տուն էր վերադառնում Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Ամափուր քաղաքում գտնվող շուկայից, երբ հանկարծ նրանց վրայով տրակտոր է անցել: Ստացված վնասվածնքերից երկուսն էլ մահացել են։ Ընդ որում, վարորդին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից։
Ինչպես պարզվել է, տրակտորի ղեկին Յաշվիր Ռաջպուտ անունով մի տղամարդ էր: Ըստ տեղական ոստիկանության՝ չորս տարի առաջ նրա հայրը սպանվել էր մահացած աղջկա հարազատների կողմից, որոնք այժմ պատիժ են կրում բանտում: Մի քանի ամիս առաջ Ռաջպուտը, ցանկանալով վրեժ լուծել, իր երկու ընկերների հետ միասին առեւանգել եւ բռնաբարել է 17-ամյա հնդիկ աղջկան։ Երբ աղջկա մայրն իմացել էր պատահածի մասին, դիմել էր ոստիկանություն: Դրանից հետո Ռաջպուտը, հույս ունենալով խուսափել քրեական հետապնդումից եւ շարունակելով վրեժխնդիր լինել իր հոր մահվան համար, որոշել էր սպանել ինչպես աղջկան, այնպես էլ նրա մորը՝ նրանց տրակտորով վրաերթի ենթարկելով։