Պորտուգալիայում հիվանդանոցի աշխատակիցները պնդել են, որ «օզոնաթերապիան» կանխարգելում կամ բուժում է կորոնավիրուսը
Պորտուգալիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բուժկենտրոնների աշխատակիցներին, որոնք պնդել են, որ «օզոնաթերապիան» կանխարգելում կամ բուժում է կորոնավիրուսը, հաղորդում է AP-ը։
Ըստ ոստիկանության հայտարարության՝ կասկածյալներն օգտվել են «վիրուսից կամ դրանով վարակվել վախեցող մարդկանց խոցելիությամբ»։
Նշվում է, որ այդ հիվանդանոցները նպաստել են կորոնավիրուսի տարածմանը, քանի որ անցկացրել են տարբեր թեստեր, մասնավորապես, կորոնավիրուսը հայտնաբերելու համար՝ չունենալով լիցենզիա կամ չհամապատասխանելով անհրաժեշտ ստանդարտներին։
32-62 տարեկան երկու տղամարդ եւ երեք կին, որոնք աշխատել են առողջապահության ոլորտում, ձերբակալվել են և կկանգնեն դատարանի առաջ։