Արցախի Հանրապետության եւ ՀՀ այլ սահմանագոտիներում իրադրությունը շարունակում է մնալ հանգիստ. Ա. Հովհաննիսյան
Արցախի Հանրապետության եւ ՀՀ այլ սահմանագոտիներում իրադրությունը շարունակում է մնալ հանգիստ: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ այս պահին իրավիճակի փոփոխություն դեռ չկա:
ԱԻ նախարարը կառավարության նիստում հետաքրքրվել էր՝ ի՞նչ գույնով ներկեն ԱԻՆ-ի մեքենաները հակառակորդի թիրախ չդառնալու համար, այս թեմայով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ չի զարմանա, եթե թշնամին թիրախավորի նույնիսկ շտապօգնության մեքենան: