Եվրադատարանը արգելել է եվրոպացիների տվյալների տեղափոխումը ԱՄՆ
Հազարավոր ընկերություններ կարող են ստիպված լինել դադարեցնել Եվրամիության հպատակների մասին տեղեկությունները Միացյալ Նահանգների սերվերների վրա պահելը՝ կապված Եվրոպական դատարանի որոշման հետ: Նա վճռել է, որ տվյալների փոխանցումը ԱՄՆ իշխանությունների կողմից հետապնդվելու վտանգի տակ է դնում եվրոպացիներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանի անսպասելի որոշումը չեղյալ համարում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տվյալների փոխանակման պայմանագիրը, որը հայտնի է որպես Privacy Shield։ Այս որոշումը հաղթանակ է մասնավոր տեղեկատվության պաշտպանության ոլորտի ակտիվիստների համար, ովքեր դեմ են Միացյալ Նահանգներում եվրոպական քաղաքացիների տվյալների պահպանմանը, գրում է The Wall Street Journal-ը:
Միաժամանակ, դա կստեղծի իրավական խոչընդոտներ եւ կարող է հանգեցնել հազարավոր բազմազգ ընկերությունների գործունեության խափանումների, որոնք գործում են Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում:
Կախված նրանից, թե ինչպես կկիրառվի դատարանի որոշումը, նրանցից ոմանք, ներառյալ տեխնոլոգիական հսկաներ Facebook Inc.-ը, Alphabet Inc.-ը եւ Apple Inc.-ը կարող են կանգնել ընտրության առաջ՝ տվյալների կենտրոնները տեղափոխել Եվրոպա, ինչը թանկ գործընթաց է, կամ դադարեցնել տարածաշրջանում բիզնեսի վարումը: