Վարչակազմն ուսումնասիրում է ազգային անվտանգության համար սոցցանցերի հավելվածների, ներառյալ TikTok-ի եւ WeChat-ի ռիսկերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է ազգային անվտանգության համար սոցցանցերի հավելվածների, ներառյալ TikTok-ի եւ WeChat-ի ռիսկերը, եւ այս հարցի լուծման գործողություններ են սպասվում առաջիկա շաբաթներին, փոխանցում է Reuters-ը:
«Կան վարչակազմի մի շարք պաշտոնյաներ, որոնք ազգային անվտանգության համար ռիսկ են տեսնում՝ կապված TikTok, WeChat եւ այլ հավելվածների հետ, որոնք ազգային անվտանգության վրա ազդեցության ներուժ ունեն, մասնավորապես՝ պայմանավորված օտարերկրյա հակառակորդի կողմից ամերիկացի քաղաքացիների մասին տեղեկությունների հավաքմամբ»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը: