Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել
Վրաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերից մեկը ներմուծված է։ Վարակվածը բեռնատարի վարորդ է, իսկ մյուս երկուսի վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ, լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik-Georgia-ն:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա այստեղ բուժում է անցնում 21 հիվանդ, երկու հիվանդ ուղարկվել է իրենց հայրենիք՝ Թուրքիա:
«Երեկ մենք 26 հիվանդ ունեինք, նրանցից երեքն առողջացել են, երկու հիվանդ ուղարկվել է հայրենիք: Մենք ունեինք բեռնատարի վարորդներ Թուրքիայից: Նրանց վիճակը բավարար էր, հիվանդության առաջընթաց չկար, ուստի նրանք ուղարկվել են հայրենիք»,- ասել է Էզուգբայան։
Վրաստանի COVID կենտրոններում այս պահի դրությամբ 136 հաստատված հիվանդ է բուժում անցնում:
StopCov կառավարական պաշտոնական կայքի համաձայն՝ երկրում ներկայումս կա 1․006 COVID-19-ով վարակված մարդ:
Միեւնույն ժամանակ, վերջին օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 10 մարդ․ կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը 883 է: Համավարակի սկզբից ի վեր մահացել է 15 մարդ: