ՀՀ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակվեց արդարադատության նախարարի խորհրդական Արթուր Վարդանյանը
Կառավարությունն իր այսօրվ՝ հուլիսի 16-ի նիստում որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Արթուր Արմենի Վարդանյանին:
Հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում: