Ամերիկացի օրենսդիր Քեթրին Քլարքը դատապարտել է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա
ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքը դատապարտել է Հայաստանի քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար դիմակներ արտադրող Տավուշի անհատական պաշտպանիչ սարքավորումների գործարանի վրա Ադրբեջանի հարձակումները:
«Ես շատ տագնապած եմ հայկական քաղաքացիական օբյեկտների, այդ թվում` անհատական պաշտպանիչ սարքավորումների արտադրության գործարանի վրա ադրբեջանական զինուժի թիրախային հարձակման մասին հաղորդագրություններից: Ագրեսիայի այս գործողությունները սպառնում են անմեղ մարդկանց կյանքին եւ ապակայունացնում են տարածաշրջանը՝ գլոբալ համավարակի պայմաններում։ Հրադադարի այս լուրջ խախտումը ընդգծում է սահմանների հաշվետվողականության ապահովմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը: Պետդեպարտամենտը պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան, բոլոր կողմերին կոչ անի պահպանել հրադադարի պայմանագիրը եւ նպաստի դիվանագիտական բանակցություններին վերադարձին՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Քլարքը: