40-ամյա Անդրանիկը 2 տարի հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով հուլիսի 14-ին Երեւան քաղաքի Արգավանդի խաչմերուկից Արմավիրի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Անդրանիկ Մ.-ին, որը 2018 թ. հուլիսի 2-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգ քաղաքի եւ Լենինգրադի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Անդրանիկ Մ.-ն ձերբակալվել է:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: