Սահմանին զոհված Սոս Էլբակյանը Մարմաշենի համայնքապետի հորեղբոր տղան էր
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանը 28 տարեկան էր, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից: Այս մասին հայտնեցին Մարմաշենի համայնքապետարանից։
Սոս Էլբակյանը Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր տղան էր։
Սոսն ամուսնացած չէր, բնակվում էր ավագ եղբոր եւ ծնողների հետ։
Մեզ հայտնեցին, որ ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։