Սինգապուրի տնտեսությունը 41%-ով կրճատվել է
Սինգապուրի տնտեսությունը ապրիլ-հունիս ամիսներին անկում է ապրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով 12,6%-ով, հայտնում է AP-ը։
Երեքշաբթի հրապարակված նախնական տվյալները ցույց են տվել, որ ապրիլ-հունիս ամիսներին երկրի տնտեսությունը եռամսյակային կտրվածքով կրճատվել է 41,2%-ով, քանի որ քաղաք-պետությունը, որը զգալիորեն կախված է առեւտրից եւ զբոսաշրջությունից, մտցրել է կորոնավիրուսի համավարակի կանխմանն ուղղված նախազգուշական միջոցներ:
Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսությունը կրճատվել է 0.3%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով`3,3%-ով: Վերջին եռամսյակի ամենամեծ անկումը տեղի է ունեցել շինարարության ոլորտում, որը, մեկ տարի առաջվա հետ համեմատած, կրճատվել է 55%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 96%-ով: Արտադրանքը եռամսյակի կտրվածքով նվազել է 23%-ով, սակայն նախորդ տարվա համեմատ՝ աճել է 2,5%-ով:
Ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն, մայիսին մանրածախ վաճառքը եւ սննդի ու ըմպելիքների վաճառքը նվազել էավելի քան 50%-ով:
«Սինգապուրը խորը հետընթաց է ապրում, որեւէ կասկած չկա»,- ասել է տնտեսագետ Ջեֆրի Հալլին: «Բայց եթե տնտեսությունը բացվի, իրավիճակը արագ կվերականգնվի»: