ԱԱԾ-ն Սնանկության դատարանում գործողություններ է իրականացնում
Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում: Այս տեղեկությունը հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի մամլո ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը։
ԱԱԾ լրատվության ծառայությունից նույնպես հաստատեցին տեղեկությունը, իսկ թե ի՞նչ գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում՝ խնդրեցին սպասել պաշտոնական հաղորդագրության։
Նշենք, որ ըստ Armlur.am կայքի՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ ունեն դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ, որի անունը չէին հրապարակել: