Հայ եկեղեցու պատմությունը պետք է լինի «հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ. Կարեն Քոչարյան
Ես կարծում եմ, որ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է եւ «հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ պետք է լինի եկեղեցու պատմությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ միգուցե հայ ժողովրդի պատմության ժամերը ավելացնեն:
«Եթե որոշել են «հայ եկեղեցու պատմությունն» առանցին անենլ, այդ դեպքում՝ ինչու չկա, ասենք առանձին «հայ մշակույթի պատմություն», ինչու չկա, «հայ սպորտի պատմություն».,-ընդգծեց քաղտեխնոլոգը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում դպրոցում սեռական դաստիարակություն դասավանդելուն, Կարեն Քոչարյանն ասաց, որ անգամ Խորհրդային Միությունում իրենք դպրոցում անցել են անատոմիա եւ դա նորմալ է:
«Այո, մարդը պետք է իմանա եւ իր օրգանիզմը, եւ մարդու անատոմիան: Մենք դեռ Սովետական բռնապետական երկրում անցել ենք անատոմիա: Բայց դա առաջին դասարանից մտցնելն այլասերվածություն է: Եթե փորձեն 1-4-րդ դասարանից մտցնել, ես դուրս եմ գալու փողոց.,-ասաց նա: