Նորմալ եմ համարում, որ երկարաձգեցին արտակարգ դրությունը, այլ խնդիր, որ 4 ամիս ոչինչ չեն արել. Կարեն Քոչարյան
Այս պահին ես նորմալ եմ համարում, որ երկարաձգեցին արտակարգ դրությունը, այլ խնդիր է, թե մինչեւ հիմա ինչ են արել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Որովհետեւ թե օրական հայտարարվում է, որ 500 նոր վարակակիր կա, չերկարաձգելը սխալ է առնվազն: Խնդիրն այն չէ, որ մարդիկ անգիտակից են րա համար դիմակ չեն դնում: Խնդիրն այն է, որ մարդիկ հոգնում են, իսկ վիրուսը չի հոգնում: Սա է ամենամեծ խնդիրը: Մարդիկ հոգնում են դիմակ կրելուց, մեկուսանալուց եւ այլն: Այլ խնդիր է, որ այս 4 ամսվա մեջ ոչ մի բան չեն արել: Սկզբից ամեն ինչ արել են, որ վատ լինի, հետո երբ հայտարարել են կարանտին, հայտարարել են հայտարարելու համար: Հիմա էլ նույնն է, ընդամենը ձեւի համար տուգանում են, ես գիտեմ, որ ոստիկանների վրա պլան է դրված, խոսել եմ իրենց հետ: Ասում են՝ որ պլան է դրված, որ տուգանքներ գրեն, բաժանեն դիմակները»,-ասաց Կարեն Քոչարյանը: