ԱՀԿ ղեկավարը աշխարհում COVID-19-ի տարածման չորս սցենար է նկարագրել
Աշխարհում գոյություն ունի նոր կորոնավիրուսային վարակի տարածման չորս հիմնական սցենար, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առաջին սցենարը բնորոշ է այն երկրներին, որոնք նախազգուշացվել են համավարակի մասին: Նման պետությունները կարողացան վերահսկել իրավիճակը և կանխել վարակի խոշոր բռնկումները, նշել է ԱՀԿ ղեկավարը:
Այն երկրներում, որտեղ նկատվում է երկրորդ սցենարը, գրանցվել են վարակի խոշոր բռնկումներ, բայց դրանք վերահսկելի են:
Ըստ Գեբրեյեսուսի, պետությունները, որտեղ հիվանդության տարածման երրորդ սցենարն է գործում, հաղթահարել են հիվանդության առաջին գագաթնակետը և սկսել են չեղարկել սահմանափակումները, ինչը հանգեցրել է COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվի նոր աճին:
Չորրորդ սցենարը բնորոշ է այն երկրներին, որտեղ շարունակվում է վիրուսի ինտենսիվ փոխանցման փուլը: