Իրանում պայթյունը տեղի է ունեցել ՀԲԳ-ի արտադրության օբյեկտում
Պայթյունը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արևելքում գտնվող հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության օբյեկտում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, պայթյունը տեղի է ունեցել Հորոսան գավառի արդյունաբերական գոտու օբյեկտներից մեկում՝ գազի կոնդենսատի բաքի բռնկումից հետո:
Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենքեր, տուժածների մասին տեղեկություններ ներկայումս չեն հաղորդվում: