Լավրովը եւ Պոմպեոն քննարկել են աշխարհի առանձին տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման խնդիրները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ-երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի կողմից առաջարկված հանդիպման նախապատրաստման ընթացքը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, անցկացվել է ռազմավարական կայունության ապահովման հարցի շուրջ մտքերի համակողմանի փոխանակյություն՝ ռուս-ամերիկյան աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների համատեքստում:
Կողմերը քննարկել են աշխարհի առանձին տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման խնդիրները, այդ թվում՝ Աֆղանստանում, Լիբիայում եւ Սիրիայում տիրող իրավիճակը: Անդրադարձել են միջազգային օրակարգի մի շարք այլ արդիական հարցերի եւ հարաբերությունների երկկողմ ոլորտի խնդիրներին: