Մեքսիկան չորրորդ երկիրն է դարձել աշխարհում կորոնավիրուսից զոհերի թվով
Մեքսիկան չորրորդ երկիրն է դարձել աշխարհում կորոնավիրուսով վարակման պատճառով մահվան դեպքերի թվով, Միացյալ Նահանգները շարունակում են գլխավորել վարկանիշը, փոխանցում է RFI-ն:
Մեքսիկան առաջ է անցել Իտալիայից եւ դարձել է չորրորդ երկիրն աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացվան դեպքերի թվով: Այդ մասին է վկայում Մեքսիկայում սանիտարական մարմինների վիճակագրությունը, որը հրապարակվել է կիրակի՝ հուլիսի 12-ին:
Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 299.750 դեպք, որից 4.482 դեպք գրանցվել է անցած օրվա ընթացքում: Մահացել է ընդհանուր 35.006 մարդ, անցած 24 ժամվա ընթացքում՝ 276 մարդ:
Մեքսիկայի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գատելն իր Twitter-ում հաղորդագրություն էր տեղադրել՝ նախազգուշացնելով, որ երկրի 15 շրջաններում վարակի վտանգն չափազանց բարձր է։
Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակման գրեթե 60 հազար դեպք: Երկիրը շարունակում է առաջին տեղում մնալ վարակվածների եւ մահվան դեպքերի թվով։
Կիրակի՝ հուլիսի 12-ին, Ջոնս Հոփկինսի համալսարանի փորձագետների տեղեկություններով, ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման եւս 59․747 դեպք էր գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը 3 301 820 մարդ է, ճակատագրական արդյունքները, մահացել է ընդհանուր 135 171 մարդ: Վերջին օրվա ընթացքում մահացել է 442 մարդ:
Մահվան դեպքերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան (72 100), երրորդը Միացյալ Թագավորությունն է (44 904 մահվան դեպք):