Հայաստանում ոչ թե 40, այլ շատ անգամ ավելի շատ թոքերի արհեսական օդափոխության սարք կա․ պարետ
Հայաստանում ոչ թե 40, այլ շատ անգամ ավելի շատ թոքերի արհեսական օդափոխության սարք կա․ պարետ: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դիտողությանը, հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նաեւ նշեց, որ այդ սարքերի շարքում նաեւ ինտուբացիոն տարբերակներ կան:
«Դա այն է, երբ շնչուղիներ խողովակ է մտցվում, եւ՝ ոչ ինվազիվ, երբ այդպիսի միջամտություն չի պահանջվում»,- պարզաբանեց փոխվարչապետը:
Նա նաեւ հիշեցրեց, որ սարքերի մի մասը վերանորոգել են Հայաստանում գործող ինժեներական ընկերությունները:
«Ապրիլին կառավարությունը վիրուսի տարածման դեմ ինժեներական գաղափարների մրցույթ էր հայտարարել: Արդյունքները պետք է ամփոփվեն մոտ ապագայում»,- նշեց Ավինյանը:
Նշենք նաեւ, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացվել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ սփյուռքի մասնագետների կողմից: