ԵՄ հատուկ ներկայացուցիչը անհանգստացած է «փոխհրաձգության կապակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին»
Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը անհանգստություն է հայտնել «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ»:
«Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգոթւյան կապակցությամբ: Երկու երկրների համար էլ կարեւոր է զսպվածություն ցուցաբերել եւ ուղիղ կերպով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով օգտագործել հաղորդակցության բոլորի ուղիները»,- նշել է Քլաարն իր Twitter-ում: