Սուդանում իսլամ չդավանող քաղաքացիներին կթույլատրվի ալկոհոլ օգտագործել
Սուդանի իշխանությունները թույլ կտան օգտագործել ոգելից խմիչք բոլորին, բացի իսլամ դավանող քաղաքացիներից, հայտարարել է երկրի արդարադատության նախարար Նասրեդին Աբդելբարին։
«Պատասխանն է՝ «այո», եթե քաղաքացին չի դավանում իսլամ»,-ասել է Աբդելբարին՝ պատասխանելով երկրում չոր օրենքը հնարավորինս մեղմելու մասին։
Նախարարը նաեւ նշել է, որ կառավարությունն ընդունել է մի շարք օրենքներ՝ ուղղված երկրի ժողովրդավարականացմանն ու իրավահավասարությանը։ Այդ թվում՝ փոփոխություններ են կատարվել մահապատժի դատապարտելու հետ կապված։ Այժմ այդ տեսակի պատիժը նախատեսված կլինի հատկապես ծանր հանցագործությունների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Կանանց իրավունքների մասին խոսելիս Սուդանի իշխանությունները չեղարկել են ընտանիքում տղամարդկանց կողմից նրանց համար պարտադիր թույլտվությունն արտերկիր մեկնելու նպատակով։
2019 թվականի ապրիլին Սուդանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ պայմանավորված ժողովրդական բողոքի ցույցերով խորը տնտեսական ճգնաժամի եւ կյանքի որակի անկման պատճառով։ 30 տարի շարունակ իշխող նախագահ Օմար ալ-Բաշիրին տապալել էին, այնուհետեւ ազատազրկել։
2019 թվականի օգոստոսին կայացել է Սուդանի անցումային ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանի երդմնակալությունը որպես երկրի Ինքնավար խորհրդի ղեկավար։ Սուդանի նոր վարչապետ Աբդալա Համդուքի երդմնակալությունը կայացել է 2019 թվականի օգոստոսի 21-ին։ Ռազմական եւ քաղաքացիական իշխանությունները պայմանավորվել էին անցումային շրջանի մասին լայնածավալ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար։