Հարսնացուն մահացել է Մոսկվայում՝ հարսանիքի ժամանակ
Մոսկվայի հարավում գտնվող ռեստորաններից մեկում հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ: Այդ մասին հայտնում է REN TV-ն:
Պորտալի տեղեկություններով՝ 25-ամյա աղջիկը մահացել է շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին, անաֆիլակտիկ շոկի պատճառով: Հարսնացուն իրեն վատ է զգացել տոնակատարության ժամանակ։ Հյուրերը շտապօգնություն են կանչել, բայց աղջկա վիճակից ելնելով՝ շուտով վերակենդանացման երկրորդ խումբն է ժամանել: Չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել:
Անաֆիլակտիկ շոկը ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է: Ախտանշաններն են` բարձր ջերմությունը, առատ քրտնարտադրությունը, գլխի և սրտի ցավը, ճնշման անկումը և թուլացումը: Անաֆիլակտիկ շոկի ժամանակ պետք է շտապ օգնություն ցուցաբերել, հակառակ դեպքում մահվան հավանականությունը մեծ է: