Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ատլանտյան «Ֆեյ» փոթորկի հարվածին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ արևմտյան ափին արևադարձային փոթորիկ Ֆեյի մոտեցման մասին՝ հավաստիացնելով, որ երկրի իշխանությունները պատրաստ են զբաղվել աղետի հետևանքներով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
««Ֆեյ» արևադարձային փոթորիկը, հնարավոր է, շատ շուտով հարված հասցնի Նյու Ջերսիին․ լավ տեղ է: Մենք հետևում ենք, մենք լիովին պատրաստ ենք, FEMA-ն (ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալություն) պատրաստ է »,- ասել է Թրամփը ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ աղետը չպետք է չափազանց ծանր դառնա Նյու Ջերսի նահանգի համար, բայց դա երևի թե անհնար է իմանալ: