Սերբիայում անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի
Սերբիայում երկօրյա անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի: Այդ մասին հայտարարել է Սերբիայի ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը:
«Երկօրյա բողոքի ցույցերի ընթացքում բողոքավորները վնասվածքներ են հասցրել ոստիկանության 118 աշխատակիցների, որոնք ստացել են բուժօգնություն: Քաղաքացիները բռնության ականատեսն են եղել Բելգրադում, Նովի-Սադում, Նիշում, Կրագուվեացեում: Նման բռնությունն անթույլատրելի է և ոստիկանությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի վերջ տա փողոցներում բռնությանը, իսկ օրինախախտները կկանգնեն օրենքի առաջ»,- ասել է Ռեբիչը:
Սերբիայում վերջին երկու օրերի ընթացքում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր: Ցուցարարները բողոքում են կառավարության հակահամաճարակային միջոցառումներից: