ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները
Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Նրա նշում է, որ դրանք մինչև օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը:
«Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում: Հայցում ենք դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ մեզանից անկախ պատճառով անհարմարությունների համար»,- հայտնում է Խ.Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դիմորդները «Մաթեմատիկա» առարկայից քննություն էին հանձնել հուլիսի 6-ին։
Միանսական քննությունը կայացել են հուլիսի 2-8-ը։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն: