Կալիֆորնիայի համալսարանի նախագահ պատմության մեջ առաջին անգամ աֆրոամերիկացի է նշանակվել
150 տարվա ընթացքում առաջին անգամ Կալիֆորնիայի համալսարանի նախագահ աֆրոամերիկացի է դարձել, հայտնում է BBC News-ը:
Համալսարանը կգլխավորի 69-ամյա Մայքլ Դրեյքը, որն իր պաշտոնավարումը կսկսի օգոստոսից:
Դրեյքից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Արիզոնայի նախկին նահանգապետ Ջանեթ Նապոլիտանոն՝ համալսարանի առաջին կին նախագահը, որը նշանակվել էր այս պաշտոնում 2013 թվականին:
Ըստ Նապոլիտանոյի՝ Դրեյքի նշանակումն այս պաշտոնում հաջորդ քայլն է համալսարանի ջանքերում՝ հավաստիացնելու, որ այն արտացոլում է մեր աշխատակազմի հարուստ բազմազանությունը»:
Կրթությամբ բժիշկ Դրեյքը նախկինում եւս բարձր պաշտոններ է զբաղեցրել համալսարաններում:
Դրեյքի վերջին նշանակումն Օհայոյի համալսարանի նախագահի պաշտոնն էր 2014 թվականին, որը նա լքեց իր նոր նշանակումից մեկ շաբաթ առաջ: