Լուիս Սուարեսը՝ «Բարսելոնայի» բոլոր ժամանակների երրորդ լավագույն ռմբարկու
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Էսպանյոլին» (1։0) խփած գոլի շնորհիվ «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կատալոնական թիմում խփած գոլերի քանակը հասցրեց 195-ի եւ դարձավ ակումբի բոլոր ժամանակների երրորդ լավագույն ռմբարկուն:
Նա առաջ անցավ հունգարացի Լադիսլաո Կուբալայից, որը «Բարսելոնայում» խաղացել է 1950-1961-ին։
«Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն արգենտինացի Լիոնել Մեսին է՝ 630 գոլ։ Երկրորդ տեղում է իսպանացի Սեսար Ռոդրիգեսը՝ 232 գոլ։