Պոմպեոն հայտարարել է հուսիթների համար նախատեսված իրանական զենքի խմբաքանակի բռնագրավման մասին
ԱՄՆ-ը բռնագրավել է իրանական զենքի հերթական խմբաքանակը, որը նախատեսված էր Եմենի հուսիթ ապստամբների համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք կանխեցինք հուսիթներին զենքի հերթական խմբաքանակի մատակարարումը: Հունիսի 28-ին Միացյալ Նահանգները և գործընկեր ուժերը Եմենի ափամերձ տարածքում կալանավորել են 200 նռնականետ, ավելի քան 1700 Կալաշնիկովի ինքնաձիգ, 21 «ցամաք- օդ» հրթիռ, մի քանի հակատանկային հրթիռներ և այլ ժամանակակից զենք և հրթիռներ տեղափոխող նավը»,- հայտարարել է Պոմպեոն մամուլի ասուլիսում:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է երկարաձգի Իրանին զենք մատակարարելու էմբարգոն՝ տարածաշրջանում հակամարտությունը կանխելու նպատակով: Ոչ մի լուրջ մարդ չի հավատա, որ Իրանը ստացած զենքը կօգտագործի խաղաղ նպատակներով»,- հավելել է Պոմպեոն: