Վարազդատ Կարապետյանը չի ղեկավարի նաև Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը
Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դադարել է ղեկավարել Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը եւ Հայաստան-Իրան բարեկամական խումբը:
Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը այսուհետ կղեկավարի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը, իսկ Հայաստան-Իրան բարեկամական խումբը՝ «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանը:
Բացի այդ, Հայաստան-Իրան բարեկամական խմբում «Իմ քայլի» պատգա,ավոր Սարգիս Խանդանյանին կփոխարինի նույն խմբակցությունից Երջանիկ Հակոբյանը: