Երևան, 19.Մարտ.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ... Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզում... Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տ... Հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87,33 տոկ... ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ղազախստանի ԱԳ... Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ամրակ... Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստանում է (լուսանկ... Պուտինն առաջին անգամ խոսել է Նավալնիի մասին Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 140 դեպք, 42 ... Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննի... Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխ...

Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է.Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանն ու Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ողջունել է վարչապետի կողմից մասնագիտական նման հանձնաժողովի ստեղծումը: «Դուք՝ որպես հանձնաժողով, զբաղվելու եք մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկով՝ թիվ մեկ օրենքի բարեփոխմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմը, նախագահական ինստիտուտն ամենայն լրջությամբ են մոտենալու և իրենց մասնակցությունը կբերեն այս գործընթացին:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես խոսել են հանձնաժողովի աշխատանքների, փաստաթղթի մշակման գործընթացի մասին, ներկայացրել իրենց դիտարկումները:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է հնչած կարծիքներին ու տեսակետներին՝ նշելով, որ ցանկացած հարց, ընդհուպ մինչև Սահմանադրության հարցը քննարկելիս ուղղակի սխալ կլինի չնկատել, որ աշխարհը փոխվում է։

«Եթե մենք անելու ենք սահմանադրական փոփոխություններ, ապա անպայման պետք է հաշվի առնենք, որ բարեփոխված, զարգացած Սահմանադրությունը պետք է ապրի և գործի Հայաստանում և 21-րդ դարում»,-ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է «նախագահական, թե՞ խորհրդարանական համակարգ» քննարկումներին, Հանրապետության նախագահի խոսքով՝ սկզբունքորեն երկուսն էլ կարող են լինել շատ լավ, կարող են նաև լինել շատ վատ: «Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական...Սա ճանապարհից շեղման քննարկում է,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Քննարկումը պետք է լինի ըստ էության, և եթե մենք այսօր խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, ապա շատ էական է քննարկել, թե ինչպես անենք, որ այդ համակարգը մեր Սահմանադրությամբ և նրանից բխող օրենքներով լինի լավագույններից մեկը և լինի մերը։ Աշխարհի լավագույնը եթե վերցնես և կիրառես ուղիղ ու անփոփոխ, չի ստացվի: Երբ ասում ենք, որ պետք է գտնենք մեր ազգայինը, մերն ինչ-որ վերացական բան չէ, մեզ առանձնահատուկ ազգ կամ պետություն դարձնելու նպատակ չունի, այլ՝ պարզապես մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը և այն կիրառենք՝ անպայման հաշվի առնելով մեր մշակույթը, պատմությունը, մեր այսօրվա իրականությունը։ Մենք պետք է գտնենք մերը, որը լավագույնն է»։

Այս համատեքստում Հանրապետության նախագահը չափազանց կարևոր է համարել հանրային քննարկումները և հասարակության՝ հնարավորինս լայն մասնակցությունը: «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձևակերպված լինի,- ասել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով սահմանադրական փոփոխությունների հանրային ուղեցույցի անհրաժեշտությունը, որը պետք է լինի հանրությանը մատչելի ու հասկանալի փաստաթուղթ, որից հետո, հաշվի առնելով նաև հասարակության կարծիքը, այն ստանա իրավական փաստաթղթի տեսք: -Ուղեցույցը պետք է լինի հանրային։ Կան տարբեր ճանապարհներ՝ դուք ունեք հանձնաժողով, և նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին լսելով, ուղեցույցը ձևակերպելուց հետո դրեք այն հանրային քննարկման: Գտեք այն ձևը, որով հանրությունը քննարկի ուղեցույցը։ Չպետք է լինի այնպես, որ Հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածենք հանրային քննարկման մասին։ Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ հասարակ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել: Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը ուղեցույցի հանրային քննարկումն է, և որքան շուտ, այնքան լավ»։

Անդրադառնալով հանձնաժողովի անդամներից մեկի տեսակետին, որը վերաբերել է Հանրապետության նախագահի ուղիղ ընտրությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է։ Բոլորդ էլ ուզում եք, որ Հանրապետության նախագահը չլինի կուսակցական, աջ կամ ձախ, վերև կամ ներքև, այլ՝ լինի մեկը, որը կկարողանա իր լիազորությունները ճիշտ իրականացնել։ Ճգնաժամային իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում միջնորդ լինելու համար պետք է ուղիղ մեջտեղում լինես։ Սա իրականում շատ դժվար է, և ուղիղ ընտրությունը կարող է օգնել այդ գործընթացին։ Միջնորդ լինելու համար շատ հստակ պետք է, որ գոնե հանրության մեծ մասը քեզ չնայի որպես աջի կամ ձախի կողմնակցի, այլ քեզ ընկալի այնպիսին, ինչպիսին դու պետք է լինես կամ այսօր կաս, այսինքն՝ վեր բոլոր քաղաքական գործընթացներից և ուղիղ մեջտեղում։

Կա ուղիղ ժողովրդավարություն, որի միջոցով ամեն մարդ իր կարծիքն այսօր հայտնում է, և այդ ձայնը լսելի է։ Այդպիսով՝ քաղաքական գործիչն իր ընտրողների առջև հաշվետու է ոչ թե տարին կամ հինգ տարին մեկ անգամ, այլ՝ այսօր, այս պահին, ամեն օր։

Կա նաև ուղիղ ժողովրդավարության մեկ ուրիշ գործիք՝ հանրաքվեն։ Ես կողմ եմ ժողովրդի կամքի արտահայտությանը։ Այսօրվա պայմաններում հանրաքվեները կարող են լինել շատ գործուն գործիքներ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար։ Սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և չպետք է խուսափել այն կիրառելուց, հակառակը՝ պետք է դրանից օգտվել»։

Խոսելով երկրի Հիմնական օրենքի մասին՝ նախագահն ասել է, որ Սահմանադրությունը նաև մշակույթ է և փիլիսոփայություն:

«Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա գրված օրենքները չեն,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ մեր հանրությունը օրենքը չխախտի, որովհետև իր մշակութի մեջ դա չի լինի»։

Կարևորելով զսպումների և հակակշիռների պարզ մեխանիզմը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա հնարավորություն կտա խուսափել այնպիսի խնդիրներից ու իրավիճակներից, որոնց անցած երկու տարվա ընթացքում նախագահական ինստիտուտը բախվել է: Որպես օրինակ՝ Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խնդրին, նշելով, որ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար, ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն:

Ըստ Հանրապետության նախագահի, որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել, օրինակ, այն, որ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը:

«Սա պարզ օրինակ է, կան նաև այլ օրինակներ, թե ինչ քայլեր կարելի է անել, որպեսզի ապագայում և ապագա նախագահներն աշխատեն այնպիսի պայմաններում, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր ինստիտուտի հնարավորություն տա լիարժեք կատարելու իր պարտականությունը»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

դիտվել է 161 անգամ
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ... Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզում... Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տ... Հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87,33 տոկ... ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ղազախստանի ԱԳ... Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ամրակ... Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստանում է (լուսանկ... Պուտինն առաջին անգամ խոսել է Նավալնիի մասին Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 140 դեպք, 42 ... Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննի... Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan