Իրականացվում են Երեւանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները. ծրագրի արժեքը 2 մլրդ դրամ
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երեւանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երեւանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման եւ ամրացման համար:
- Այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ եւ անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար:
- Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում եւ շուրջ քսան հազար աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովում: