Լուկաշենկոն Նազարբաևին Մինսկ է հրավիրել՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ նրան հրավիրել Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին, հաղորդում է «Բելթա»-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
Լուկաշենկոն շնորհավորել է Նազարբաևին 80-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորել հիվանդության հաղթահարման կապակցությամբ:
Լուկաշենկոն եւ Նազարբաեւը պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել:
ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին Միսնկում:
Կողմերը քննարկել են Բելառուսում և Ղազախստանում ընդհանուր իրավիճակը: Նազարբաեւն իր լավագույն մաղթանքներն է փոխանցել Բելառուսի ժողովրդին և աջակցություն հայտնել երկրի ղեկավարությանը: