Իսպանիան արդեն երկրորդ շրջանն է փակում կրկին կարանտին մտցնելու նպատակով
Իսպանիայում կրկին կարանտին է մտցվել Լուգո մարզի Գալիցիա ինքնավար շրջանում: Այդ մասին հաղորդում է El Periodico-ն:
Սոհմանափակումները ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից՝ COVID-19-ի նոր դեպքերի աճի պատճառով:
«Քաղաքացիները, որոնք Լուգո մարզում բնակության իրավունք չունեն, պետք է լքեն տարածքը մինչև կեսգիշեր կամ մնան մարզում հաջորդ 5 օրվա ընթացքում, քանի որ մարզում հնգօրյա կարանտին է սահմանվում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում:
Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գալիցիայում, որն ավելի քան 70 հազար բնակիչ ունի, կարանտինը կգործի Ալֆոս, Բարեյրոս, Բուրելա, Չերվո, Ֆոս, Լուրենցա և այլ մունիցիպալիտետերում: