Երևան, 06.Օգոստոս.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Տատիկը դաշնամուր է նվագում Բեյրութում տեղի ու... Կան մարդիկ, որ պատահական են հայտնվել դատական ... Եվրոպայի լիգա. Օրվա հանդիպումները Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն... Միջուկային զենքի արգելման համաշխարհային օր Կառավարության նիստը, օգոստոսի 6 (Տեսանյութ. Ո... Լիբանանահայության վերպետական խնդիր. խաղարկելը... Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Կայսերական պինգվինների բազմաթիվ գաղութներ են ... Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարվել է` ... Այսօր լրանում է Հերոսիմայի ատոմային ռմբակոծու... Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համ... Մխիթարյան․ Հրաշալի մրցաշրջան էր, լավագույններ... Kuleana ստարտափի հիմնադիր Յացեկ Պրուսը ցանկան... Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ նր... Ինդոնեզիայի իշխանությունները 25 հազվագյուտ կա... Կնոջը իջեցրել են American Airlines-ի ինքնաթիռ... Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անց... ՍԴ դատավորների թեկնածուները ԱԺ խմբակցությունն... Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեք... Ամերիկացուն ձերբակալել են այն բանից հետո, երբ... Էլէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մ... ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվե... Ժամանակին պայքարում էր այդ ծառերի համար, իսկ ... Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շ... Սադրա՞նք. Ինչպես է Ալեն Սիմոնյանը հարվածում Ա... Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է... Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժո... Ո՞վ է Արոնյանի նոր ընկերուհին․ բուռն քննարկու... Հայաստանն առաջատար է տարածաշրջանում 1 մլն շնչ... Պոլ Մաքքարթնին հայտնել է The Beatles-ի ցրվելո... Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-... «Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Նաթան Ակեին «The Killers» խմբի մասնակիցներին մեղադրել են ... Ralph Lauren-ը կորոնավիրուսի պատճառով 100 մլն... Նշվել է այն գործոնը, որը քաղցկեղի ռիսկը մեծաց... Լիբանանի իշխանությունները կարգադրել են ձերբակ... Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ է քվեարկե... ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ... Կիպրոս. ԵՄ-ն պետք է ավելին անի՝ արեւելյան Միջ... «Բավարիան» կվաճառի Բոատենգին Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական ... Աֆղանստանի բնակչության գրեթե մեկ երրորդը վարա... Շվեդիայում վերջին 40 տարվա ընթացքում տնտեսակա... Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի... Samsung Electronics-ը ներկայացրել է Galaxy No... Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյ... Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մ... ԱՄՆ-ը հայտարարել է 1979թ․ ի վեր Թայվան ամերիկ... «Ռեալի» կիսապաշտպանը վարձակալությամբ կխաղա «Վ... Աննա Մելիքյանի ֆիլմն ընդգրկվել է «Կինոտավրա-2... Ովքեր են Բեյրութում հուժկու պայթյունից մահացա... Բելառուսը օգոստոսին կնվազեցնի նավթի գնումը ՌԴ... Ճապոնիայում գիտնականները COVID-19- ի դեմ պատվ... «Մանչեսթեր Յունայթեդը» Սանչոյին կվճարի 17,6 մ... Բայդենը պլանավորում է 280 մլն դոլար ծախսել իր... Մարտինեսը, Ֆելիշը եւ Կուլիբալին՝ «Մանչեսթեր Ս... Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարվածների թվի... Իսրայելցի զինվորականները կորոնավիրուսների դեմ... Թուրքիայի իշխանությունները քննարկում են Ստամբ... Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին լիբանանահա... Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշո... ՀՀ կառավարության հատուկ չվերթով օգնություն կո... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բե... Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությա... Երեւանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկո... Ամուլսարի ակցիայի վայրից բերման է ենթարկվել 7... Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից էլ ... Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցները նստաց... Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.... Ոստիկանության ավտոմեքենան անցել է ակցիայի մաս... Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշո... Հանրային հեռուստաընկերությունը` «Երգ երգոցի»`... Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բ... Պարզվել են այն մարդիկ, որոնք այդ տիպի քարոզչո... Ուկրաինացի մոդելին ծեծի են ենթարկել Թուրքիայի... BMW ընկերությունը կորոնավիրուսի պատճառով այս ... Մոմավառություն Երեւանում` ի հիշատակ Բեյրութու... Ինչ չվերթներ կլինեն առաջիկայում Երևանից ՏՄՊՊՀ-ն հորդորել է առևտրի կետերում կաթնային յ... Պարետ. Արտակարգ դրությունը Հայաստանում կերկար... Վոլոչկովան վաճառում է լեգենդար ավազանը՝ տուգա... Ռուսաստանում պարզեցվել է աշխատանքի ընդունման ... «Անդառնալի փոփոխություններ». հիվանդությունն ա... Ապամոնտաժվել են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ... Նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մա... Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործու... Ստեփանավանի ոստիկանները բացահայտեցին պետական ... Քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի... Moderna Inc-ը բանակցություններ է սկսել մի քան... Սաակաշվիլին հայտարարել է, որ իր դեմքը չի վերա... Չեռնովցիում Ուկրաինայի հայերի միության գրասեն... Ամուլսարում բողոքի ակցիան շարունակվում է. ցու... Դոլարի փոխարժեքը նվազել է, բրիտանական ֆունտին... Ավազակություն փոստային բաժանմունքում. ոստիկան... Եվրոպայի լիգայի ֆավորիտները՝ ըստ բուքմեյքերնե... Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մ... ԵԴ-ն մեծացրել է ճնշումը Լեհաստանի վրա` դատակա... Լիբանանում հայ Խաղաղապահների կյանքին վտանգ չի...

Փաշինյանը Ալիևին թող ասի՝ զզվացրիք, էլի, պատերազմ եք սկսում՝ սկսեք, բայց հետո չբողոքեք. Նորատ Տեր-Գրիգորյանց

Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը  ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն գեներալ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս իր հերթական ռազմատենչ ելույթն է ունեցել՝ նշելով, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում, և որ իբրև թե իրենց հին քաղաք Իրևանը տվել են Հայաստանին: Արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել որպես հերթական հայտարարություն, թե՞ առաջիկայում ռազմական գործողությունների վտանգ եք տեսնում:

– Վերջերս մուսուլմանական տոն էր, ելույթ էր ունենում Մոսկվայի մուսուլմանների առաջնորդը: Նա Ղուրանից ինչ-որ հատված էր կարդում ու ասում, որ մուսուլմանները շատ բարի, պարկեշտ մարդիկ են, և որ մենք պետք է խաղաղ ապրենք, ոչ ոքի չվիրավորենք: Ես էլ գրեցի՝ արդյոք նախագահ Ալիևը մուսուլման չէ՞, չէ՞ որ նա վիրավորում է Ղուրանը, անընդհատ ագրեսիվ ելույթներ է ունենում՝ սպանել, ոչնչացնել, ավիրել, պատերազմ սկսել… սա ի՞նչ ագրեսիվ մարդ է, ինչո՞ւ նրան պատասխանատվության չի ենթարկում ո՛չ Ալլահը, ո՛չ ՄԱԿ-ը: Անընդհատ իր շուրթերին է՝ պատերազմ, պատերազմ, կարծես ռադիկալ իսլամիստ լինի: Անընդհատ ասում է, որ Երևանն իրենցն է, հայերը եկվոր են: Ինչ-որ հիմարություններ է դուրս տալիս, ու իր վրա ծիծաղում են, բայց ինքը չի նկատում, որ իր վրա ծիծաղում են: Գիտեք, ծիծաղելը՝ ծիծաղել, բայց նա շատ խելացի է իրեն պահում, իր ժողովրդի մեջ հայ ժողովրդի հանդեպ ատելություն է սերմանում, որպեսզի կարողանա հույս դնել իր ժողովրդի վրա, որպեսզի գրավեն այն տարածքները, որն իբրև թե հայերն են գրավել: Ինքն ագրեսոր է, Թուրքիայի հետ միասին ուզում է այլ տարածքներ էլ գրավել, ինչպես դա արեցին Արևմտյան Հայաստանում, երբ իմ ծնողներին, հարազատներին ոչնչացնում ու վառում էին: Հետո էլ բոլշևիկների օգնությամբ Ղարաբաղը գրավեց: Միջազգային իրավունքի համաձայն՝ Ղարաբաղն անկախացել է, հիմա էլ ստոր կերպով փորձում է պատերազմով գրավել, իսկ ժողովրդին ոչնչացնել: Բայց ե՞րբ դա կկարողանան անել, երբ այդ ժողովուրդը զինված չլինի ու բացի փայտից, ռագատկաներից՝ այլ բան չունենա: Հիասթափեցնեմ՝ մեր ժողովուրդը զինված է, մեր բանակն ունի ժամանակակից տեխնիկա, ու եթե նա սկսի պատերազմ, մենք արժանի պատասխանը կտանք:

Ընդհանրապես վաղուց պետք է Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկած լինեինք, որ ամեն ինչ վերջանար: Դա ագրեսիվ պետություն է՝ ագրեսիվ իսլամիստական ԶՈՒ-երով: Ահա և վերջ: Իրենց թվում է, որ եթե հայերը լռում են, ուրեմն մանթրաշ են, նստած դողում են, բայց վստահեցնում եմ՝ ոչ մի հայ ոչնչից չի վախենում, պարզապես լսում են իրեն ու ծիծաղում: Հիմա էլ Նժդեհից են կպել, իսկ Նժդեհը մեր հերոսն է, իհարկե իրենք չեն ուզի, որ այդ մարդու արձանը կանգնեցվի: Իսկ այդ արձանը միշտ լինելու է ու մեզ հիշեցնելու է, թե ովքեր են մեր թշնամիները: Հետո ի՞նչ, որ նա գերմանացիների հետ ինչ-որ բան է արել, նա հո չի պատերազմել սովետական իշխանության դեմ: Լավ է, որ նա հայ է, մեր հերոսն է, ու մենք հպարտ ենք: Իմիջիայլոց, երբ Ալիևը խոսում է, ինչ-որ բան հայտարարում, իր պատգամավորներն էլ երկրորդում են, հատկապես վերջերս իրենց ագրեսիվ պաշտպանության նախարարն ասաց, որ իրենք ինչ-որ զորավարժություններ են անցկացրել. բոլորը թութակի նման նույն քարոզչությունն են անում: Ես հասկանում եմ՝ նա իր ղեկավարի հրահանգներն է կատարում, նա պարտավոր է դա անել, բայց թող սուտ չխոսի ու գլուխ գովա՝ իբր հայերը փախել են, երբ իրենք հարձակվել են: Ասում է՝ իբր Շոյգուն իրեն ասել է՝ կանգ առ, բայց դա սուտ է: Շոյգուն եթե ասել է, ապա միայն նրա համար, որ իրենք հարյուր հազարավոր զոհեր չունենան: Մեր վարչապետն էլ հիմա պետք է ասի՝ դե զզվացրիք, էլի, պատերազմ եք սկսում՝ սկսե՛ք, բայց հետո չբողոքեք:

– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ալիևի հայտարարությունը ներքաղաքական դիսկուրսի առարկա է: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ գլխարկների վրա գրած «դուխով» բառը բավարար չէր Ալիևին պատասխանելու համար: Արդյոք սա շահարկման առարկա պե՞տք է դառնա ներքաղաքական կյանքում:

– Նախքան այս հարցին պատասխանելն ասեմ՝ Հայաստանում ոչնչացնելու շատ բան չկա, իսկ ահա Ադրբեջանի պարագայում այնպես կոչնչացնենք ամեն ինչ, որ այլևս գոյություն չեն ունենա՝ բոլոր գազախողովակները, գործարանները, ստրատեգիական նշանակության օբյեկտները, երկաթգիծը: Եվ ուրեմն թող անհեթեթություններ դուրս չտա, ամբողջ աշխարհն իր վրա ծիծաղում է: Թող իրեն Նապոլեոնի տեղը չդնի: Այո, զինված է, այո, զորավարժություններ է անցկացնում, բայց մենք վախենալու բան չունենք: Կոչ եմ անում նույն բանն էլ հայերն անեն: Երբ դու պատրաստ լինես՝ քեզ վրա արդեն հանկարծակի չեն հարձակվի:

Ինչ վերաբերում է հարցին, ապա չգիտեմ, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդպես ասում: Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ զուսպ քաղաքականություն է վարում: Փաշինյանը նույնպես կարող է ագրեսիվ ելույթներ ունենալ: Գիտեք, մի այսպիսի իրավիճակ է, երբ երեխաները իրար հետ խաղում են, մեկը միտումնավոր «խնդրում է», որ իրեն խփեն: Գուցե Փաշինյանը հիմա ճիշտ է վարվում: Նա իր տեղը գիտի, ինչո՞ւ պատերազմ սկսել, ժողովուրդ կոտորել: Փաշինյանը բանակ ունի, որն էլ պատերազմի համար անհրաժեշտ միջոցներն ունի: Նաև կա ժողովուրդ, որը կանգնած է, պատրաստ է: Ես հպարտ եմ, որ մեր բանակի հիմնադիրներից եմ: Իմիջիայլոց, Փաշինյանն իրեն շատ հմուտ է պահում: Նա չի սովորեցնում իր ժողովրդին ատել Ադրբեջանին, ադրբեջանցիներին: Նա, ի տարբերություն Ալիևի, իր ժողովրդին ատելությամբ լցնելու քարոզչությամբ զբաղված չէ: Ադրբեջանում մոր արգանդից դուրս եկած երեխային ասում են՝ հայը քո թշնամին է: Վերջերս մի այդպիսի հաղորդում էի նայում, երբ հիմար ուսուցչուհի երեխային ասում էր՝ ո՞վ է քո թշնամին, իհարկե հայը: Ո՞վ չգիտի, որ Խոջալուն էլ է իրենց ձեռքի գործը, թաքնվել են իրենց ժողովրդի թիկունքում, մի քանի ռուս դավաճան պատգամավոր էլ իրենց աջակցում են՝ ասելով, թե հայերն են մեղավոր:

Հերի՛ք է այդ հիմար քարոզչությունը շարունակեք: Դուք դեռ մեր տարածքները պետք է հետ բերեք՝ Մարտակերտ, Մարտունի, Շահումյանի շրջան: Բայց մի հատ իրենց ախորժակին նայեք՝ Զանգեզուրն են ուզում, Երևանը, Ստեփանակերտը: Հիմարների մեկը:

– Ալիևին պատասխանել է նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, հետևե՞լ եք:

– Այո, իհարկե: Ես կարդացի, ֆեյսբուքում տեսա ու հավանել եմ իր այդ միտքը: Կեցցե Արայիկը՝ իսկապես մեզ հետ ուժի լեզվով խոսելու իրավունք ոչ ոք չունի: Իսկ այնտեղ, ահա, Ալիևը խոսում է, ու քարոզչությունը տարածվում է՝ բլոգերներ, պատգամավորներ: Կարծես գլուխ գովող փողոցի լակոտները, որ մի հատ մռութին հասցնում ես, փախնում են: Արայիկը ճիշտ է ասել՝ չի վիրավորել ոչ ոքի, բայց շեշտել է, որ մենք միշտ պատրաստ ենք: Ադրբեջանի նախագահը ՄԳԻՄՕ-ն է ավարտել, միջազգային իրավունք դասավանդել, բայց ինչպե՞ս է այդ ագրեսորը իրավունք դասավանդել:

դիտվել է 2170 անգամ
Տատիկը դաշնամուր է նվագում Բեյրութում տեղի ու... Կան մարդիկ, որ պատահական են հայտնվել դատական ... Եվրոպայի լիգա. Օրվա հանդիպումները Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն... Միջուկային զենքի արգելման համաշխարհային օր Կառավարության նիստը, օգոստոսի 6 (Տեսանյութ. Ո... Լիբանանահայության վերպետական խնդիր. խաղարկելը... Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Կայսերական պինգվինների բազմաթիվ գաղութներ են ... Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարվել է` ... Այսօր լրանում է Հերոսիմայի ատոմային ռմբակոծու... Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համ... Մխիթարյան․ Հրաշալի մրցաշրջան էր, լավագույններ... Kuleana ստարտափի հիմնադիր Յացեկ Պրուսը ցանկան... Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ նր... Ինդոնեզիայի իշխանությունները 25 հազվագյուտ կա... Կնոջը իջեցրել են American Airlines-ի ինքնաթիռ... Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անց... ՍԴ դատավորների թեկնածուները ԱԺ խմբակցությունն... Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեք... Ամերիկացուն ձերբակալել են այն բանից հետո, երբ... Էլէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մ... ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվե... Ժամանակին պայքարում էր այդ ծառերի համար, իսկ ... Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շ... Սադրա՞նք. Ինչպես է Ալեն Սիմոնյանը հարվածում Ա... Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է... Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժո... Ո՞վ է Արոնյանի նոր ընկերուհին․ բուռն քննարկու... Հայաստանն առաջատար է տարածաշրջանում 1 մլն շնչ... Պոլ Մաքքարթնին հայտնել է The Beatles-ի ցրվելո... Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-... «Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Նաթան Ակեին «The Killers» խմբի մասնակիցներին մեղադրել են ... Ralph Lauren-ը կորոնավիրուսի պատճառով 100 մլն... Նշվել է այն գործոնը, որը քաղցկեղի ռիսկը մեծաց... Լիբանանի իշխանությունները կարգադրել են ձերբակ... Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ է քվեարկե... ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ... Կիպրոս. ԵՄ-ն պետք է ավելին անի՝ արեւելյան Միջ... «Բավարիան» կվաճառի Բոատենգին Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական ... Աֆղանստանի բնակչության գրեթե մեկ երրորդը վարա... Շվեդիայում վերջին 40 տարվա ընթացքում տնտեսակա... Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի... Samsung Electronics-ը ներկայացրել է Galaxy No... Լիբանանի կառավարությունը Բեյրութում երկշաբաթյ... Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մ... ԱՄՆ-ը հայտարարել է 1979թ․ ի վեր Թայվան ամերիկ... «Ռեալի» կիսապաշտպանը վարձակալությամբ կխաղա «Վ... Աննա Մելիքյանի ֆիլմն ընդգրկվել է «Կինոտավրա-2... Ովքեր են Բեյրութում հուժկու պայթյունից մահացա... Բելառուսը օգոստոսին կնվազեցնի նավթի գնումը ՌԴ... Ճապոնիայում գիտնականները COVID-19- ի դեմ պատվ... «Մանչեսթեր Յունայթեդը» Սանչոյին կվճարի 17,6 մ... Բայդենը պլանավորում է 280 մլն դոլար ծախսել իր... Մարտինեսը, Ֆելիշը եւ Կուլիբալին՝ «Մանչեսթեր Ս... Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարվածների թվի... Իսրայելցի զինվորականները կորոնավիրուսների դեմ... Թուրքիայի իշխանությունները քննարկում են Ստամբ... Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին լիբանանահա... Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշո... ՀՀ կառավարության հատուկ չվերթով օգնություն կո... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բե... Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությա... Երեւանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկո... Ամուլսարի ակցիայի վայրից բերման է ենթարկվել 7... Լիբանանում հացահատիկի պաշարները մեկ ամսից էլ ... Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցները նստաց... Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.... Ոստիկանության ավտոմեքենան անցել է ակցիայի մաս... Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշո... Հանրային հեռուստաընկերությունը` «Երգ երգոցի»`... Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բ... Պարզվել են այն մարդիկ, որոնք այդ տիպի քարոզչո... Ուկրաինացի մոդելին ծեծի են ենթարկել Թուրքիայի... BMW ընկերությունը կորոնավիրուսի պատճառով այս ... Մոմավառություն Երեւանում` ի հիշատակ Բեյրութու... Ինչ չվերթներ կլինեն առաջիկայում Երևանից ՏՄՊՊՀ-ն հորդորել է առևտրի կետերում կաթնային յ... Պարետ. Արտակարգ դրությունը Հայաստանում կերկար... Վոլոչկովան վաճառում է լեգենդար ավազանը՝ տուգա... Ռուսաստանում պարզեցվել է աշխատանքի ընդունման ... «Անդառնալի փոփոխություններ». հիվանդությունն ա... Ապամոնտաժվել են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ... Նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մա... Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործու... Ստեփանավանի ոստիկանները բացահայտեցին պետական ... Քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի... Moderna Inc-ը բանակցություններ է սկսել մի քան... Սաակաշվիլին հայտարարել է, որ իր դեմքը չի վերա... Չեռնովցիում Ուկրաինայի հայերի միության գրասեն... Ամուլսարում բողոքի ակցիան շարունակվում է. ցու... Դոլարի փոխարժեքը նվազել է, բրիտանական ֆունտին... Ավազակություն փոստային բաժանմունքում. ոստիկան... Եվրոպայի լիգայի ֆավորիտները՝ ըստ բուքմեյքերնե... Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մ... ԵԴ-ն մեծացրել է ճնշումը Լեհաստանի վրա` դատակա... Լիբանանում հայ Խաղաղապահների կյանքին վտանգ չի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan