Լուկաշենկոն ասել է, որ ցանկանում է սերտ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորանքներ է հղել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ հայտնելով երկու երկրների միջև սերտ և կառուցողական հարաբերություններ հաստատելու Մինսկի ցանկության մասին՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգների հետ սերտ, կառուցողական հարաբերությունների հաստատումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և առաջնահերթությունների հիման վրա, Բելառուսի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է», – ասվում է շնորհավորանքի մեջ:
Նա հավելել է, որ Բելառուսը կցանկանա բարձրացնել երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը՝ «համատեղ նախագծերի արդյունավետ իրականացման համար»: