ԱՄՆ ֆոնդային ինդեքսներն աճել են աշխատատեղերի աճի ֆոնին
ԱՄՆ ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշները`Dow Jones, S&P, Nasdaq, կտրուկ աճել են հինգշաբթի՝ հուլիսի 2-ին, սակարկումների բացման ժամանակ: Աճին նախորդել է կառավարության զեկույցը մայիս-հունիս ամիսներին աշխատաշուկայում աշխատատեղերի թվի ավելացման վերաբերյալ, որը տեղի է ունեցել մայիսին և հունիսին՝ կտրուկ անկումից հետո, կորոնավիրուսային համավարակի ֆոնի վրա:
Reuters-ը գրում է, որ հունիսին ԱՄՆ շուկայում 1,5 միլիոնից ավելի աշխատատեղ է բացվել, քան սպասվում էր: Դա կապված է երկրում կարանտինի սահմանափակումների վերացման հետ:
Հունիսին հայտնվեցին 4 միլիոն 800 հազար նոր աշխատատեղեր: Սա 1939 թվականից տարվող վիճակագրության ամենամեծ աճն է: Մայիսին աշխատատեղերի թիվն աճել է գրեթե 2 միլիոն 700 հազարով: Գործազրկության մակարդակը մայիս ամսվա 13 տոկոսից ընկել է հունիս ամսվա համար միչեւ 11 տոկոսի:
Բացի այդ, լավատեսություն է ավելացնում ինչպես բիզնեսի վերսկսումը, այնպես էլ պատվաստանյութ ստեղծելու հույսը: Միևնույն ժամանակ, ֆոնդային բորսայի վերլուծաբանները նախազգուշացնում են, որ շատ խաղացողներ նայում են տնտեսական ցուցանիշներին և անխոհեմորեն անտեսում են կորոնավիրուսային համաճարակը, ինչը շարունակում է ազդել շուկաների վրա:
Ներդրողները ներկայումս սպասում են եռամսյակային հաշվետվություններին: Վերլուծաբանների կարծիքով, S&P 500 ընկերությունների շահույթը երկրորդ եռամսյակում ընկել է 43 տոկոսով, իսկ երրորդ եռամսյակի շահույթը`25 տոկոսով: Ֆինանսական տարին ԱՄՆ-ում սահմանվում է հոկտեմբերի 1-ից սեպտեմբերի 30-ը: