Սաուդյան Արաբիայի բնակիչները շտապում են խանութներից գնել ամեն ինչ
Սաուդյան Արաբիայի բնակիչները ԱԱՀ եռակի բարձրացման նախաշեմին շտապում են խանութներից գնել ամեն ինչ, խանութները խոշոր զեղչեր են առաջարկում, փոխանցում է Lenta-ն՝ հղում անելով CNBC-ին:
Տեղի ունեցածը համեմատել են «սեւ ուրբաթի» հետ:
ԱԱՀ-ն հուլիսի 1-ից կբարձրանա 5-ից մինչեւ 15 տոկոս:
ԱԱՀ-ի կտրուկ բարձրացումը նպատակ ունի համալրել բյուջեն, որի եկամուտները նվազել են համաշխարհային տնտեսությունում անկման եւ նավթի գների անկման ֆոնին:Իշխանությունները ստիպված են հրաժարվել «Տեսլական-2030» զարգացման ծրագրի շրջանակում նախագծերի մի մասից: