Չեմ կարծում՝ ՀՀ-ում կլինի կամիկաձե իշխանություն, որը կմտածի հակառուսական տրամադրություններ գեներացնելու մասին.Ղազինյան
Ես չեմ կարծում, որ Հայաստանում եղել է, կա կամ կլինի կամիկաձե իշխանություն, ինքնասպանության գնացող իշխանություն, որը կմտածի Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը՝ անդֆրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կանի ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները:
«Փորձեր, իհարկե, արվում են, արվում են շանտաժի լեզվով, սպառնալիքների լեզվով խոսել Ռուսաստանի հետ, տալ եթեր ՌԴ-ում ինքնահռչակ ընդդիմության ղեկավարին, իսկ ՌԴ-ում բավական սպեցիֆիկ են վերաբերվում, երբ ռազմավարական դաշնակից պետության պետական լրտվամիջոցով եթեր են տալիս մի սուբյեկտի, որը պետական համակարգում մերժված է:
Ես կարծում եմ, որ սա Փաշինյանի լրագրողական փորձառությունից բխող գործունեությունը էորը բավականին արդյունավետ է աշխատել՝ եկեք ես տամ վատ տեղեկատվություն, թող գան ինձ խնդրեն, որ ես դա այլեւս չտամ, դրա դիմաց կստանամ ինչ-որ բաներ: Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել շանտաժի լեզվով: Դա յն պետությունը չէ, Ռուսաստանը Հայաստանի համար ներկայացնում է ռազմավարական, կենսական նշանակություն ունեցող գործընկեր պետություն»,-ասաց Ղազինյանը: